Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ | 1lurer.am

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:  Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Մասնավորապես՝

– սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,

– խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել հարթ, պատշաճ մաքրման և ախտահանման ենթակա մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում,

– խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

– սառնարանը և դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման (կոռոզիայի), պատշաճ չեն մաքրվել և չեն ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն՝ «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն