Հուլիսի 15-ից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի լիազորությունները կդադարեն։ Այս մասին հայտնում են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից։
«Հիմք ընդունելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանի 65 տարին 2026 թվականի հուլիսի 15-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2026 թվականի հուլիսի 15-ից Տավուշիմարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Կոստյայի Մարդանյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ԲԴԽ-ի հայտարարության մեջ։