Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը | armenpress.am

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը | armenpress.am

armenpress.am Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմով հուլիսի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է FIAPF-ի կողմից ճանաչված 50 լավագույն փառատոններից մեկը: «Սա տասնյակ տարիների և հատկապես վերջին տարիների, որոնք միտված են եղել տարածաշրջանում փառատոնի դիրքավորմանը,  կատարած աշխատանքի արդյունք է: Մենք այդ բարդ, դրամատիկ տարածաշրջանում փորձել ենք ձևավորել մի արժեք, որը կգնահատվի աշխարհի կողմից»,-ասաց նա և հավելեց՝ այս տարի հյուրընկալել են 2 հարյուր միջազգային հյուրի՝ հեղինակություն վայելող արվեստագետների, որոնց թվում են օսկարակիր Պավել Պավլիկովսկին, հանճարեղ օպերատորներ Բրունո Դելբոնելը, Մահմուդ Քալարին, աշխարհահռչակ շեփորահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը, որը նաև մեծ համերգով հանդես կգա մարզահամերգային համալրում և այլք:

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնին, որն անցկացվում է  հուլիսի 12-19-ը, հանդիսատեսը Կինոյի տանը, «Կինոմոսկվա»-ում և «Նաիրի» կինոթատրոնում հնարավորություն կունենա դիտել 90 ֆիլմ՝ աշխարհի քառասուն երկրից։

Կինոփառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կինոյի համաշխարհային դեմքերը՝ օսկարակիր պրոդյուսեր Սև Օհանյանը, ֆրանսահայ դերասան, թատերական ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեհ ականավոր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին և այլք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն