factor.am Վաղարշյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով: Այս մասին Factor TV-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
«Այս պահի դրությամբ՝ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»,- ասաց Ավդալյանը:
Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին մոտենում սև շապիկով տղամարդուն և կրակում նրա ոտքին։ Ապա նույն տղամարդը կրակոցներ է արձակում մեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո այդ մեքենան վրաերթի է ենթարկում կրակոցներ արձակողին։