«Մուլտի Ուելնես»-ը դառնալու է համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտով․ Ավինյան

«Մուլտի Ուելնես»-ը դառնալու է համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտով․ Ավինյան

«Մուլտի Ուելնես»-ը դառնալու է համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտով։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք այնտեղ ունենք մարզվողներ, նրանց իրավունքները պետք է պաշտպանենք։ Այն դեռևս շարունակելու գործել որպես մարզման կենտրոն՝ արդեն որոշակի սոցիալական կոնպոնենտներ հաշվի առնելով», – նշեց Ավինյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին։

Աշխատակիցների բողոքների հարցին անդրադառնալով՝ Ավինյանն ասաց, որ քաղաքապետարանը աշխատակիցների հետ կապված որևէ խնդիր չունի, պատրաստ են աշխատել թեկուզ հենց նույն մարդկանց հետ։

Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն