azatutyun.am Անկարան չի ցանկանում, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը տարածվի դեպի Սև ծով, Կիևում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ Թուրքիան շարունակում է աջակցել միջնորդական ջանքերին։
Ուկրաինան և Ռուսաստանն այսօր հրթիռներով ու անօդաչուներով կրկին հարվածել են Սև և Ազովի ծովերում գտնվող նավերին։
Ուկրաինական հարձակումները ստիպել են Ռուսաստանին՝ աշխարհում ցորենի թիվ մեկ արտահանողին, սահմանափակել նավարկությունն Ազովի ծովում, որով մինչ օրս անցնում էր հացահատիկի արտահանման մոտ մեկ քառորդը, հաղորդում է Reuters-ը։ Օր-օրի սրվող իրավիճակի հետևանքով ցորենի գինը համաշխարհային շուկայում կրկին աճել է։
«21-րդ դարում որևէ բացատրություն չկա, թե ինչու Եվրոպայում պատերազմը պետք է շարունակվի հինգ տարի։ Խաղաղությունն այսօր առավել քան անհրաժեշտ է»,- ասել է Հաքան Ֆիդանը ուկրաինացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։
Պատերազմի ընթացքում Թուրքիան մի քանի փուլով հյուրընկալել է ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնց հիմնական արդյունքը, սակայն, մինչ օրս եղել են ռազմագերիների փոխանակումները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում