azatutyun.am Սպիտակ տունն այսօր հայտարարել է, որ Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ և ցանկանում է գործարք կնքել։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խախտել է մեզ հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը», – այսօր հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։
«Մասնավորապես, իրենց ստորագրած փոխըմբռնման հուշագրով նրանք պարտավորվել էին կրակ չբացել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Ցավոք, նրանք կայացրել են ողբերգական որոշում՝ անել դա», – ասել է Լևիթը:
Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Հորմուզի նեղուցը բաց է այն նավերի համար, որոնք չեն մեկնում դեպի Իրանի նավահանգիստներ կամ չեն գալիս այնտեղից, և որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը շարունակում են գտնվել այդ տարածքում՝ «ապահովելու համար, որ դա հնարավոր լինի իրականացնել»։