azatutyun.am Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել Բելառուսի տարածքում․ Մոսկվան Կիևին է փոխանցել 501 զոհված զինծառայողի մարմին՝զոհված 31 ռուս զինվորների դիմաց։
Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել անցած ամիս, երբ ռուսական կողմն Ուկրաինային էր վերադարձրել 522 մարմին, Ուկարինան՝ ռուսական կողմին՝ 33-ը։
Հունիսին կողմերը Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ նաև գերիների էին փոխանակել՝ «160-ը՝ 160-ի դիմաց»։