«Լուսաբաց» մանկական ճամբարում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները. ՍԱՏՄ | aravot.am

«Լուսաբաց» մանկական ճամբարում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են՝ «Ավ-կանա» ՍՊ ընկերությանը պատկանող «Լուսաբաց» մանկական ճամբարի (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝

– սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չեն ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից,

– առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն