Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը | 1lurer.am

Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը | 1lurer.am

1lurer.am Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը՝ բացառությամբ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների:

Հուլիսի 14-ին Ռադան պաշտոնանկ էր արել վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին և Ուկրաինայի ամբողջ կառավարությանը: Ուկրաինայի նոր վարչապետը Սերգեյ Կորեցկին է:

Պաշտոնանկ եղած նախարարներից է պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆեդորովը կմնա իր թիմում, սակայն թե կոնկրետ ինչ կարգավիճակով, կհայտարարվի ավելի ուշ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն