arm.sputniknews.ru «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ նախընտրական ցուցակի հերթական համարների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա Խամոյանը` պատասխանելով հարցին` արդյոք այս պահին արդեն հայտնի է, թե դաշինքն ինչ կազմով է գնալու Ազգային ժողով։
«Մանդատները կվերցնենք ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2–րդ նախագահից»,- ասաց Խամոյանը։
9-րդ գումարման ԱԺ-ում դաշինքն ունի 12 տեղ, և քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը, ապա ցուցակի հերթական համարով պատգամավոր կդառնա Մեսրոպ Մանուկյանը (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ)։