Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ | 1lurer.am

Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ «Լիա-Կ գրուպ» ընկերության տնօրենի հաղորդման հիման վրա՝ ոչնչացվել է ընկերության պահեստում առկա ընդհանուր 2660 կգ քաշով ժամկետանց սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ:

«Վտանգավոր սննդամթերքը ոչնչացվել է Ջրվեժ համայնքում գտնվող աղբավայրում՝ հորման եղանակով, տեխնիկայի միջոցով արտադրատեսակների ամբողջականությունը խախտելուց հետո»,- նշվում է հաղորդագրույթունում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն