ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ | factor.am

ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ | factor.am

factor.am Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող և սրվող ագրեսիան, այդ թվում՝ այս տարվա հուլիսի 1-ի և 5-ի գիշերը Կիևի վրա զանգվածային հարվածները, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված ռազմական արշավը, ԵՄ խորհուրդը հուլիսի 17-ին որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել մեկ անձի և հինգ կազմակերպության նկատմամբ։ Բոլորն էլ կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ, մասնավորապես, զբաղվում են անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, ասվում է հաղորդագրության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բոլոր հինգ կազմակերպությունները ABS Electro ընկերությունների խմբի մաս են կազմում, որը մշակում և արտադրում է անօդաչու թռչող սարքերով պատերազմի համար անհրաժեշտ էլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ։

Մասնավորապես, այս ընկերությունները զբաղվում են «Շահեդ» և «Գերան» անօդաչուների հնարավորությունները բարելավող համակարգերի մշակմամբ, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների դիմադրողականության բարձրացմամբ։ Ավելին, խմբի մի քանի ընկերություններ արտադրում են ավտոմատ կառավարման համակարգեր Ռուսաստանի էներգետիկ ոլորտի համար, որը մնում է ռուսական պետության համար եկամտի զգալի աղբյուր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն