Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը | armenpress.am

Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հուլիսի 19-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա- Արգենտինա հանդիպմանը և կմասնակցի նաև գավաթի հանձնման արարողությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Դոնալդ Թրամփի ներկայությունը կեզրափակի Ամերիկայի պատմության մեջ ամենադիտվող, ամենաանվտանգ և ամենահաջողակ աշխարհի առաջնությունը», – լրագրողներին ասել է Լևիթը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Արգենտինա հանդիպումը կկայանա Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում (MetLife Stadium)։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն