Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է՝ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի սննդային թունավորման մասին | news.am

Ֆրանսիայի դեսպանատունը դիմել է Առողջապահության նախարարություն՝ հուլիսի 14-ին հյուրերի թունավորման դեպքի առթիվ

Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ տեղեկություններ են ստացվել հուլիսի 14-ին երկրի ազգային օրվա առիթով կազմակերպված ընդունելությունից հետո հյուրերի սննդային թունավորման մասին:

«Ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14–ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։

Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն։ Ուստի, դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն»,– ասվում է հայտարարության մեջ։

Ավելի լավ՝ լրատվամիջոցները հայտնել էին, որ դեսպանատանը միջոցառումից հետո հյուրերից շատերը բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն