shantnews.am Հուլիսի 19-ի առավոտյան Facebook, Instagram և X հայտնի սոցիալական ցանցերը խոշոր խափանում են ունեցել։
Facebook-ի, Instagram-ի և X-ի աշխատանքի խափանումների մասին հաղորդումներ են ստացվում ամբողջ աշխարհում։
Ավելի շատ բողոքներ կան համակարգչային տարբերակների վերաբերյալ. մուտք գործելիս հայտնվում է տեխնիկական սխալի հաղորդագրություն: Բջջային հավելվածներն ավելի կայուն են:
Խափանման պատճառները դեռևս անհայտ են։