Հուլիսի 19-ին՝ ժամը 06։19-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։
Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը։
Ջրափրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից։