ԶԼՄ-ներ․ Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է ռուսաստանյան հարձակման հետևանքով | news.am

ԶԼՄ-ներ․ Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է ռուսաստանյան հարձակման հետևանքով | news.am

news.am Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Լուկյանովկա» մետրոյի կայարանի շրջանում տեղի ունեցած պայթյունի հարվածային ալիքի պատճառով վնաս է հասցվել դեսպանատան շենքին։

Վնասվել են ապակեպատումները, առաստաղին ճաքեր են առաջացել։

Նշվում է, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցները չեն տուժել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն