Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին | armenpress.am

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան կպատասխանի հութիների սպառնալիքներին | armenpress.am

armenpress.am Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժմանը (հութիներ) սպառնացել է վճռական միջոցներով՝ ի պատասխան Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի դեմ ուղղված սպառնալիքների։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Թուրքի ալ Մալիքիի հայտարարությունը։

Հայտարարության համաձայն՝ կոալիցիայի հրամանատարությունն «սկսել է Բաբ էլ Մանդեբի նեղուցով անցնող առևտրային նավերի պաշտպանության միջոցների իրականացումը», և «հութիների սպառնալիքներն անցնող նավերի հասցեին կհանդիպեն վճռական և կոշտ կպատասխանի, քանի որ դրանք դիտարկվում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում և որակվում են որպես ծովահենություն»։

Ալ Մալիքին ընդգծել է, որ «Եմենի նավահանգիստները և օդանավակայանները փակելու մասին հայտարարությունները հութիների ապատեղեկատվության և Եմենի կառավարության և նրա հարևան երկրների դեմ հակամարտության սրման արշավի մի մասն են»։

Հուլիսի 20-ին հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սահմանելու մասին՝ ի պատասխան Էր Ռիադի գործողությունների:

Հութիներն անցյալ շաբաթ հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի վրա՝ մեղադրելով թագավորությանը իրենց վերահսկողության տակ գտնվող Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն