Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ | armenpress.am

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ | armenpress.am

armenpress.am Հութիները հայտարարել են, որ իրենց կողմից հայտարարված Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը տարածվում է ոչ միայն թագավորության հետ կապված նավերի, այլև ամբողջ ծովային տրանսպորտի վրա, որն ուղևորվում է դեպի Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ և մեկնում է այնտեղից։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Մենք ընկերություններին հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս ցուցաբերել պատշաճ շրջահայացություն և առավելագույն զգուշություն իրենց բոլոր գործերում և ապահովել, որ նավերի ոչ մի ուղերթ չիրականացվի Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ, և չիրականացվեն մեկնումներ այնտեղից», – ասված է հութիների կողմից նավերի սեփականատերերին ուղղված հայտարարության մեջ։

Նշվում է, որ հակառակ դեպքում նավերը կարող են հայտնվել գնդակոծության  տակ։

Հուլիսի 20-ին հութիները հայտնել են, որ սկսում են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը՝ ի պատասխան Եմենում նավահանգիստների շրջափակման և մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն