armenpress.am Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են ցմահ ազատազրկման սահմանումն այն անձանց համար, ովքեր պարբերաբար բռնաբարել են 15 տարին չլրացած անչափահասների։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես»-ը։
«Երեքշաբթի՝ հուլիսի 21-ին, երեխաների պաշտպանության մասին օրինագծի՝ ամբողջությամբ ընդունմանն ուղղված քվեարկությանը նախորդած կրկնակի քվեարկության ընթացքում օրենսդիրները հաստատեցին ցմահ ազատազրկման կիրառումն այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել են մինչև 15 տարեկան անչափահասների նկատմամբ սերիական բռնաբարություններ», – նշվում է զեկույցում։
Գործակալությունը նշում է, որ Ֆրանսիայի օրենսդիրները 258 ձայնով հաստատել են նախաձեռնությունը, մինչդեռ 84 պատգամավոր քվեարկել է դեմ։