Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինարարական աշխատանքներին | shantnews.am

Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինարարական աշխատանքներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ կառավարության 300 դպրոց ծրագրի շրջանակում կառուցվող Վաղարշապատի թիվ 1 հիմնական և վերակառուցվող Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցներ։

Այցին մասնակցել է նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Նախարարի առաջին կանգառը Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցն էր, որտեղ նախկին դպրոցի տարածքում կառուցվում է նոր դպրոց՝ շուրջ 670 տեղ հզորությամբ։ Նախարարը կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, տեղում քննարկել ընթացիկ խնդիրները՝ շեշտելով աշխատանքները որակով և ժամանակին կատարելու առաջնահերթությունը։

Նախարարը նշել է, որ Վաղարշապատ քաղաքի դպրոցները ներկայում գերծանրաբեռնված են, ուստի առաջնային խնդիր է նոր կառուցվող դպրոցների ժամանակին շահագործումը, որից հետո փուլային եղանակով վերակառուցման և բարեկարգման ցանկում կընդգրկվեն նաև մյուս հաստատությունները՝ պահպանելով ուսումնական գործընթացի անխափան ընթացքը։

Այնուհետև նախարարն այցելել է Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց․ այստեղ նախկին դպրոցի տեղում նորի շինարարությունն արդեն ավարտված է. իրականացվում են վերանորոգման աշխատանքների վերջին շտկումները։

Նախարարը շրջել է շուրջ 600 սովորողի համար նախատեսված դպրոցում, ծանոթացել բակային տարածքում, բացօթյա և փակ մարզադաշտերում, կաթսայատանը, լաբորաատոր դասասենյակներում, դահլիճներում, ճաշարանում կատարված աշխատանքներին:

Հաջորդաբար նորակառույց դպրոցը կհագեցվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով՝ նոր ուսումնական տարում դռները բացելով սովորողների առջև։

Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցները կառուցվում են ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն