Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները | 1lurer.am

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Զբոսաշրջության նախարար Խասինտո Սանտա Մարիայի հետ: Այս մասին հայտնել է Պարագվայում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի զբոսաշրջային ներուժը և կառավարության կողմից ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն