armenpress.am Իրանի և Իրաքի միջև գտնվող «Շալամչեհ» սահմանային անցակետում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, 11-ը՝ վիրավորվել են։ Այդ մասին հայտարարել են իրանական Խուզեստանի նահանգի իշխանությունները՝ կատարվածի համար մեղադրելով ամերիկյան կողմին։
Վերջին ժամերում պայթյուններ են լսվել իրանական տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ռամշիրում, որտեղ, ըստ տեղեկությունների, թիրախավորվել է ասֆալտի պահեստ, ինչպես նաև Ահվազում, Մահշահրում և Անդիմեշքում։
Բուշեհր նահանգում ևս արձանագրվել է երկու պայթյուն՝ մեկը՝ գիշերվա ընթացքում, մյուսը՝ ավելի ուշ։