azatutyun.am 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով ձերբակալված երկու զինծառայողները կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը՝ շարքային զինծառայող։
Նարեկ Թորոսյանին մահացած էին գտել հուլիսի 21-ին։ Պաշտոնապես չէր հաղորդվել՝ կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։