factor.am Google-ի որոնողական համակարգում ամենևին էլ լավագույն տարբերակները չեն հայտնվում։ Այսօր Եվրոպական հանձնաժողովը կայացրել է միանգամից երկու որոշում Google-ի դեմ՝ արձանագրելով, որ ընկերությունը խախտել է «Թվային շուկաների մասին» օրենքի (DMA) պահանջները՝ Google Search-ում նախապատվությունը տալով սեփական ծառայություններին։
Google-ը նաև սահմանափակումներ է կիրառել Google Play-ում՝ խոչընդոտելով բիզնեսներին սպառողներին ուղղորդել դեպի գնումների այլընտրանքային, ավելի մատչելի ուղիներ։
Այս խախտումների համար Եվրահանձնաժողովը Google-ի նկատմամբ սահմանել է երկու տուգանք 890 միլիոն եվրոյի չափով, համապատասխանաբար, 460 մլն և 430 մլն եվրո։
«Լավագույն պրոդուկտները պետք է հաջողության հասնեն, քանի որ դրանք իսկապես լավն են, այլ ոչ թե այն պատճառով, որ պատկանում են որոնողական համակարգը ղեկավարող ընկերությանը: Եվրոպացի սպառողներն իրավունք ունեն իմանալու, թե որտեղ կարելի է գտնել լավագույն առաջարկները»,- որոշումը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի՝ Մաքուր, արդար և մրցունակ անցման հարցերով գործադիր փոխնախագահ Տերեսա Ռիբերան։
Ըստ եվրոպական օրենսդրության՝ որպես «դարպասապահ» (gatekeeper) գործող խոշոր հարթակներն իրավունք չունեն որոնման արդյունքներում իրենց իսկ ծառայություններին ավելի բարենպաստ դիրք հատկացնել, քան մրցակիցներին։ Նրանք պարտավոր են ապահովել թափանցիկ, արդար և ոչ խտրական պայմաններ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում