Վաղարշյան փողոցում կրակոցների և ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ | news.am

Վաղարշյան փողոցում կրակոցների և ծեծկռտուքի դեպքի առթիվ հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ | news.am

news.am Հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցի բակում վիճաբանություն, կրակոցներ և վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ։ Այս մասին news.am–ին հայտնեց Քննչական կոմիտեից։

«Նրանցից երկուսի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանության փորձը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից), երրորդի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը: Երրորդի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել»,–հայտնել են ՔԿ–ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն