Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը | factor.am

Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը | factor.am

factor.am Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ Գերատեսչությունը հաղորդել է, որ հուլիսի 14-ից 21-ը Բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետները ստուգումներ են անցկացրել նախկինում անասնաբուժական ծառայության երաշխիքներով բացված և իրենց արտադրանքը Ռուսաստան մատակարարող հայկական կաթնամթերքի վերամշակման գործարաններում։

«Ստուգումը հաստատել է նմանատիպ խախտումներ, որոնք գրանցվել են 2023-2024 թվականների ստուգումների ժամանակ։ Այդ խախտումները վերաբերում են հետագծելիության համակարգերին, հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պատրաստմանը, մուտքային հումքի անասնաբուժական և սանիտարական ստուգմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործունեությանը և արտադրության վերահսկողության ծրագրերի իրականացմանը։ Ընթացիկ ստուգումը բացահայտել է վարակված անասուններից կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության մեջ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն