arm.sputniknews.ruԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան Էլ-Ադիրի ռազմակայանում զինամթերքի երեք պահեստ ոչնչացնելու մասին:
Tasnim գործակալությունը, հղում անելով ԻՀՊԿ-ի տվյալներին, հաղորդում է նաև ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի (շտաբը տեղակայված է Բահրեյնում) դիտաշտարակին հասցված հարվածի մասին: Նշվում է, որ կառույցը զգալի վնասներ է ստացել։
Ընդ որում, Իրանում հայտարարել են Գիլանի նահանգում ԻՀՊԿ ռազմածովային բազայի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածի մասին:
Նախօրեին հաղորդվել էր, որ Քուվեյթի և Իրաքի սահմանին գտնվող «Ալ-Աբդալի» սահմանային անցակետը փակվել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները հայտնել են, որ Քուվեյթի և Իրաքի սահմանային անցակետի վրա հարձակումը Իրանի պատասխանն էր «Շալամչե» անցակետին ԱՄՆ-ի հասցրած հարվածին: