Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով | armenpress.am

Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով | armenpress.am

armenpress.am Վերջին երկու օրվա ընթացքում Ֆրանսիայի հարավ-արևմուտքից տարհանվել է ավելի քան 40 000 մարդ. անտառային հրդեհները շարունակում են տարածվել տարածաշրջանում և դեռևս վերահսկողության տակ չեն վերցվել։ Այս մասին հաղորդում է France 24-ը։

Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հունվարից ի վեր Ֆրանսիայում այրվել է ավելի քան 50 000 հեկտար տարածք։ Կրակը ոչնչացրել է 50-ից ավելի տուն։ Լանդ կոմունայում հրդեհից վնասվել է 105 տուն և շենք։

Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայում։ Մադրիդում մոլեգնող երկու անտառային հրդեհներն արդեն միացել են իրար, հայտնել են տարածաշրջանային արտակարգ ծառայությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն