Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր | armenpress.am

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է անցկացրել իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին Սիբիհան հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ես տեղեկացրեցի իմ թուրք գործընկերոջը Ռուսաստանի կողմից Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ ահաբեկչության սրման մասին։ Հաշվի առնելով, որ Թուրքիան Սևծովյան ամենաուժեղ տերությունն է՝ 2022 թվականից ի վեր խաղաղության ջանքերի հաջողությամբ, Անկարան կարող է կարևոր դեր խաղալ նավարկության ազատության վերականգնման գործում»,-գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ Ֆիդանի հետ խոսել է Սև ծովում նավարկության ազատությունը վերականգնելու և համաշխարհային պարենային անվտանգությունն ապահովելու ուղիների մասին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն