Սիբիհան ու Ֆիդանը քննարկել են Սև ծովում նավարկության աազատությանը վերաբերող հարցեր | azatutyun.am

Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում նավարկության ազատությանը վերաբերող հարցեր | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին Սիբիհան գրել է X-ի իր էջում:

«Ես տեղեկացրի իմ թուրք գործընկերոջը Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ Ռուսաստանի կողմից ահաբեկչության սրման մասին։ Հաշվի առնելով, որ Թուրքիան Սևծովյան ամենաուժեղ տերությունն է՝ 2022 թվականից ի վեր խաղաղության ջանքերի հաջող արձանագրմամբ, Անկարան կարող է կարևոր դեր խաղալ նավարկության ազատության վերականգնման գործում։

Սա հատկապես կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության համար անընդունելի ռիսկերի ֆոնին, որոնք բխում են Ուկրաինայի ծովային միջանցքի վրա Ռուսաստանի հարձակումներից բերքահավաքի գագաթնակետին»,- գրել է Սիբիհան։

Նա նշել է, որ Ֆիդանի հետ խոսել են նաև նավարկության ազատությունը վերականգնելու և համաշխարհային պարենային անվտանգությունն ապահովելու ուղիների մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն