Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 40 մարդ տուժել է | shantnews.am

Թուրքիայում ավտոբուս է շրջվել․ 40 մարդ տուժել է | shantnews.am

shantnews.am Քառասուն մարդ տուժել է, երբ Թուրքիայի Քըրըքքալե նահանգում ավտոբուս է շրջվել։ Այս մասին հաղորդում է Cumhurriyet թերթը։

«Ավտոբուսում 42 մարդ է եղել, այդ թվում՝ ընկերության երեք աշխատակից։ Վթարի հետևանքով տուժել է քառասուն մարդ»,- գրել է թերթը։

Ըստ թերթի՝ վթարը տեղի է ունեցել գիշերը Քըրըքքալե-Սամսուն մայրուղու վրա՝ Քիմեսկի թաղամասի մոտակայքում։ Դեռևս անհայտ պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, որից հետո մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ շտապօգնության մեքենաներ, ոստիկանություն և փրկարարական ծառայություններ։ Տուժածները տեղափոխվել են Քըրիկկալեի հիվանդանոցներ, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։

Վթարի պատճառը պարզվում է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածների մեջ օտարերկրյա քաղաքացիներ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն