azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ դիվանագիտությանը տեղ թողնելու համար, Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։
«Նա բանակցություններին որոշակի տեղ է տալիս, նա մի փոքր հնարավորություն է ընձեռում», – ասել է Մայք Ուոլցը։
Բանակցությունների բնույթի վերաբերյալ դիվանագետը մանրամասներ չի փոխանցել, սակայն շաբաթավերջին Իրանի և Միացյալ Նահանգների փոխհրաձգությունը կանգ առավ։ 13 գիշեր շարունակված հարձակումներից հետո Պենտագոնը դադարեցրել է ռմբակոծությունները, Իրանն էլ իր հերթին չի թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում