azatutyun.am Միացյալ Նահանգների Սիեթլ քաղաքի կենտրոնում սննդի փառատոնի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, առնվազն երկու մարդ զոհվել է, հինգը՝ այդ թվում՝ երկու տարեկան երեխա, վիրավորվել են, գրում է Reuters-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Ոստիկանությունից հայտնել են, որ կիրակի երեկոյան տեղի ունեցած միջադեպի ժամանակ մի շարք անձինք հրազենային վիրավորում են ստացել։
«Խնդրում ենք խուսափել այդ տարածքից», – զգուշացրել է Սիեթլի ոստիկանությունը՝ նկատի ունենալով Սիեթլի կենտրոնը, որտեղ անցկացվում էր սննդի փառատոն: «Ոստիկանությունը հետաքննում է հրաձգության դեպքը», – նշել են իրավապահները։
The Seattle Times-ը և տեղական KOMO հեռուստաալիքը, վկայակոչելով Սիեթլի հրշեջ ծառայությանը, հայտնել են, որ երկու մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել։