Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը | factor.am

Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը | factor.am

factor.am Գիվի Հովհաննիսյանը, որի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախորդ ամիս դադարեցվել էր, վերականգնել է փաստաբանի արտոնագիրը։

Նշենք, որ Հովհաննիսյանը 2008 թվականից փաստաբանական գործունեությամբ է զբաղվել, ապա 2022-ին նշանակվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ 2025 թվականի հունիսի 25-ին Բարձրագույն  դատական խորհուրդը դադարեցրել է նրա լիազորությունները՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ դատավորն աշխատանքի է ընդունել օգնականին, որի հետ անձնական հարաբերություններ է ունեցել՝ սա դիտարկելով շահերի բախման համատեքստում։ Մինչդեռ, դատավորի պնդմամբ, այն պահից, երբ իր և օգնականի միջև  հարաբերությունները վերաճել են անձնականի, օգնականն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն