Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի | armenpress.am

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի | armenpress.am

 armenpress.am Իրանի դեմ ԱՄՆ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի: Այս մասին հաղորդել է The New York Times թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի հրապարակած տվյալները։

Թերթը նշում է, որ հուլիսի 26-ին Պենտագոնն սկսել է առանձին հրապարակել հուլիսի 7-ին լարվածության նոր փուլից հետո և փետրվարի 28-ին պատերազմի մեկնարկից ի վեր վիրավորների և զոհերի մասին տեղեկատվությունը։

Զինվորական աղբյուրները թերթին հայտնել են, որ այդ փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը և ԱՄՆ-ն հրադադար են կնքել ապրիլին, մինչդեռ վերջին կորուստները վերաբերում են հուլիսին։

«Այդ օրվանից (խմբ.՝ հուլիսի 7-ից) վիրավորված զինվորների պաշտոնական թիվն այժմ կազմում է 207, այսինքն՝ հակամարտության սկզբից ի վեր ընդհանուր թիվը հասել է 624-ի», – գրում է թերթը։

Իր հերթին, The Associated Press գործակալությունը գրում է, որ վերջին հարվածների ընթացքում զոհված ամերիկացի չորս զնիծառայողների անուններն այլևս չեն թվարկվում Իրանի դեմ պատերազմի զոհերի պաշտոնական ցանկում. դրանք ևս ներառվել են նոր, առանձին կատեգորիայում։

Մինչև այս փոփոխությունը Պենտագոնի կայքում Իրանի դեմ պատերազմում զոհված զինծառայողների ընդհանուր թիվը նշվում էր 18:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն