Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը | armenpress.am

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը | armenpress.am

armenpress.am Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1405-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով 51-ով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է մոտավորապես 3200։ Վերջին 24 ժամվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 125-ով։ Մահացության ցուցանիշը կազմում է 43,9%։

Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա էբոլայի  կասկածանքով 773 մարդ: Ախտահարվածների հետ  շփումների հսկման ցուցանիշը կազմում է 77,8%։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Տենդը տարածվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հինգ նահանգում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն