Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս | armenpress.am

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ զինամթերքի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների պակասն Իրանի դեմ ռազմական ճնշման ուժեղացումը հետաձգելու պատճառներից մեկն է։ Այս մասին նախագահն ասել է The Wall Street Journal-ին։

«Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան աշխարհում որևէ մեկը, և շատ ավելի, քան մեզ անհրաժեշտ է», – ասել է նախագահը հրատարակությանը՝ մեկնաբանելով տեղեկությունները։

Հուլիսի 25-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահը որոշել է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողությունների ինտենսիվացումը, քան որ կա մտահոգություն, որ հնարավոր էսկալացիան կարող է սպառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան այլ ՀՕՊ միջոցների հրթիռային պաշարները։

Ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների՝ ԱՄՆ բարձրաստիճան ռազմական և քաղաքական խորհրդականները, այդ թվում՝ փոխնախագահը, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը և Կենտրոնական հրամանատարության ղեկավարը, մտահոգություն են հայտնել հարվածների արդյունավետության և սպառազինությունների պաշարների կապակցությամբ։ Խորհրդականները նաև նշել են, որ վերջին երկու շաբաթվա ռմբակոծությունների ընթացքում նախապես ընտրված թիրախների շրջանակը մեծ մասամբ սպառվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն