aysor.am Վերաքննիչ դատարանն «Armat Media»-ի խուզարկությունն ապօրինի է ճանաչել։
Դատարանն արձանագրել է, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները։
«Քննչական կոմիտեում քննվող վարույթն էլ կապված է «Armat Media»-ի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի հետ, իսկ նրան առնչվող հորինված գործը փողերի լվացման ու քաղաքացիներին հավաքին մասնակցելու համար իբրև թե նյութապես շահագրգռելու մասին է։ Երկու ամիս է՝ Ալեքսանյանն ակնհայտ ապօրինի կալանքի տակ է»,- նշել է փաստաբան Լիաննա Գասպարյանը։
Նրա խոսքով՝ այս ընթացքում քննչական որևէ գործողություն չի կատարվել։