ԱՄՆ-ը հրապարակել է Իրանի հետ պատերազմում կորուստների նոր տվյալները. 14 զոհ, 624 վիրավոր | azatutyun.am

ԱՄՆ-ը հրապարակել է Իրանի հետ պատերազմում կորուստների նոր տվյալները. 14 զոհ, 400-ը՝ վիրավոր | azatutyun.am

azatutyun.am Պենտագոնը նոր տվյալներ է հրապարակել Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի կորուստների վերաբերյալ, որոնց համաձայն՝ փետրվարից սկսված հակամարտության ընթացքում զոհվել է ԱՄՆ-ի 14 զինծառայող, ավելի քան 400-ը վիրավորվել են։ Վերջին շաբաթների ընթացքում գերատեսչությունը մի քանի անգամ թարմացրել է կորուստների ընդհանուր ցուցանիշները՝ վերանայելով մարտական կորուստների վերաբերյալ տեղեկությունների դասակարգումը։

Այս հարցը քննադատության առիթ է դարձել՝ հակամարտության վերաբերյալ Պենտագոնի կողմից տրամադրված սահմանափակ տեղեկատվության պատճառով։

The Guardian-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ նախկին տնօրեն Լեոն Պանետան քննադատել է Պենտագոնի մոտեցումը այս հարցում՝ մեղադրելով վարչակազմին մարդկային կորուստների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չտրամադրելու համար։

Պանետան պնդել է, թե Պենտագոնը «միտումնավոր փորձել է … ըստ էության տեղեկատվությունը թաքցնել ամերիկյան ժողովրդից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն