shantnews.am Մերձավոր Արևելքի խաղաղության միջնորդները առաջընթաց են գրանցել ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Associated Press-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնյաներից մեկը առաջընթացը որակել է որպես նշանակալի։ Կատարի և Պակիստանի գլխավորությամբ միջնորդների խումբն աշխատում է Վաշինգտոնի և Թեհրանի դիրքորոշումները համաձայնեցնելու ուղղությամբ՝ նախկինում համաձայնեցված հրադադարին վերադառնալու համար։ Աշխատանքներ են տարվում նաև Իրանի և Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման մեխանիզմի շուրջ։