Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները | armenpress.am

Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները | armenpress.am

armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հուլիսի 27-ի երեկոյան Օմանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերներ Բադր ալ-Բուսայիդիի և Ֆեյսալ բին Ֆարհանի ի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և Հորմուզի նեղուցի անվտանգությունը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել նրա Telegram ալիքում։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են «երկկողմ և տարածաշրջանային վերջին զարգացումները»։

«Նրանք ընդգծել են համագործակցությունն ամրապնդելու և համատեղ դիվանագիտական ​​ջանքերն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունների պատճառով ստեղծված անապահովությունը վերացնելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 27-ին Սաուդյան Արաբիան հայտնել էր, որ խոցել է անօդաչուներ, որոնք արձակվել են Իրաքից՝ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն