«Թամարա»-ի 3 արտադրատեսակների կասեցումը վերացվել է | hetq.am

«Թամարա»-ի 3 արտադրատեսակների կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրության (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) առանձին գործառույթի՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ» արտադրատեսակների արտադրության կասեցումը. այդ արտադրատեսակներն արդեն անվտանգ են, ինչը փաստվել է լաբորատոր փորձաքննությամբ:

Հիշեցնենք՝ «Թամարա» ընկերության 3 արտադրատեսակի արտադրություն կասեցվել էր, քանի որ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները՝ «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ» արտադրատեսակի նմուշը` «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն