Իրանում մահապատժի են ենթարկել 2 տղամարդու՝ հունվարյան բողոքի ցույցերին մասնակցելու մեղադրանքով | azatutyun.am

Իրանում մահապատժի են ենթարկել 2 տղամարդու՝ հունվարյան բողոքի ցույցերին մասնակցելու մեղադրանքով | azatutyun.am

azatutyun.am Իրանը մահապատժի է ենթարկել երկու տղամարդու՝ հունվարին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար, հաղորդում է իրանական դատական համակարգի «Միզան» լրատվականը:

Աբոլֆազլ Սեփահի Բաջանին և Ամիրհոսեյն Սաֆարի Հոսեյնաբադին այն 12 անձանց թվում էին, որոնք մահապատժի էին դատապարտվել հունվարի 8-ին Սպահանի Ալիխանի հրապարակում անվտանգության ուժերի անդամների սպանությանը մասնակցելու մեղադրանքով: Նույն գործով դատապարտված ևս երկու անձ ավելի վաղ մահապատժի էին ենթարկվել։

Հունվարին ամբողջ Իրանում տեղի ունեցան լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցեր, որոնք ճնշվեցին Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենախիստ բռնաճնշումներով։ Այդ գործողությունների ընթացքում անվտանգության ուժերը սպանեցին հազարավոր ցուցարարների։

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի փորձագետները հայտարարեցին, որ 2026 թվականի ընթացքում մինչ այժմ առնվազն 24 մարդ մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների հետ կապված գործերով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն