arm.sputniknews.ru Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։ Այս մասին հաղորդվում է թիմի X սոցիալական ցանցի էջում։
Զիդանն այս պաշտոնում փոխարինել է Դիդյե Դեշամին։
Դեռ հունվարին 57-ամյա Դեշամը հայտարարել էր, որ կլքի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Նա թիմը գլխավորում էր 2012 թվականից։ Այս մասնագետի ղեկավարությամբ ֆրանսիացիները դարձել են աշխարհի չեմպիոն (2018), աշխարհի (2022) և Եվրոպայի (2016) առաջնությունների արծաթե մեդալակիր։
Զիդանը 54 տարեկան է։ Նա երկու անգամ գլխավորել է «Ռեալը» (2016-2018, 2019-2021)՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում երեք անգամ, ինչպես նաև երկուական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում։