armenpress.am Աֆրիկայում ավելի քան 400 միլիոն մարդ զրկված է խմելու ջրի հասանելիությունից։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի (ECA) գործադիր քարտուղար Քլավեր Գատետեն։
«Այսօր ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի հիմնական հասանելիությունից, իսկ ավելի քան 700 միլիոնը՝ անվտանգ սանիտարական պայմաններից», ասել է նա Ադիս Աբեբայում Աֆրիկյան Միության (ԱՄ) Գործադիր խորհրդի 49-րդ նստաշրջանի բացմանը։
Նրա խոսքով՝ ջրի պակասը և անապահով սանիտարական պայմանները բացասաբար են անդրադառնում հանրային առողջության, աշխատանքի արտադրողականության, սննդի անվտանգության և կյանքի որակի վրա։ Այս համատեքստում նա կոչ է արել աֆրիկյան երկրներին հրաժարվել ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, էներգետիկայի, կլիմայի փոփոխության և քաղաքային զարգացման առանձին պլանավորումից։