Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումն ահաբեկչություն է. Զախարովա | arm.sputniknews.ru

Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումն ահաբեկչություն է. Զախարովա | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ահաբեկչություն է որակել Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ-ն, Ուկրաինան հուլիսի 25-ին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

«Դա իսկական ահաբեկչություն է։ Համաշխարհային պրակտիկայի տեսանկյունից, հավանաբար, առաջացել է վերածնվող ծովահենությունից», – ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումը անպատասխան չի մնա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն