armenpress.am Հորդանանի հակաօդային պաշտպանության ուժերը լուսաբացին խոցել են իրանական հինգ բալիստիկ հրթիռ: Այս մասին հաղորդել է թագավորության Զինված ուժերը։
Հորդանանի զինվորականները հայտարարել են, որ բոլոր հրթիռները կալանվել են և ոչնչացվել: Ըստ հաղորդագրության՝ ՀՕՊ համակարգերը «շարքից հանել են հինգ հրթիռ, որոնք արձակվել էին Իրանից և թիրախավորել թագավորության տարածքը»։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես հայտարարել էր, որ իր ռազմաօդային ուժերը բալիստիկ հրթիռներով թիրախավորել են Հորդանանում ամերիկյան ավիաբազային և ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության շտաբին։