Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանի սպառնալիքներից հետո | 1lurer.am

Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանի սպառնալիքներից հետո | 1lurer.am

1lurer.am Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ: Սիբիհան ասել է, որ դա իր նախաձեռնությունն է եղել, քանի որ ցանկանում է անկեղծ զրույց ունենալ և խուսափել ավելորդ սրացումից։ Զրույցի պատճառը Իրանի սպառնալիքներն էին Կասպից ծովում նավերի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումից հետո։

Սիբիհան նաև արձագանքել է Իրանի այն հայտարարությանը, որ նավի վրա հարձակման ժամանակ զոհվել է Իրանի մեկ քաղաքացի։ Նա ընդգծել է, որ ուկրաինական բոլոր գործողություններն ուղղված են բացառապես երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելուն և երբեք ուղղված չեն եղել քաղաքացիական նավերի կամ մարդկանց դեմ։

«Մեր նպատակն է հակազդել ռուսական ագրեսիային, որը բոլոր միջադեպերի արմատական պատճառն է, և հենց Ռուսաստանն է կրում բոլոր սադրանքների ու մարդկային զոհերի ամբողջական պատասխանատվությունը»,- նշել է արտգործնախարարը, միաժամանակ կոչ է արել Իրանին դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին և զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել լարվածության սրման։

Իր հերթին, Իրանի արտգործնախարարը սոցիալական ցանցերում գրել է, որ Սիբիհան վստահեցրել է, որ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և Ուկրաինան չի ձգտում սրել հակամարտությունը։

Աբբաս Արաղչին իր ուկրաինացի գործընկերոջը վստահեցրել է, որ Թեհրանը նույնպես չի ձգտում սրացման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն